Դաս 14. Կրկնենք անցածը Առաջադրանքներ՝դասարանում և տանը

1) Գտե՛ք գումարը.

ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=-5

բ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=+12

գ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=-36

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=7

2) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց

համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`

ա) փոքր են 1-ից, գ) մեծ են 0-ից և փոքր են 6-ից,

բ) փոքր են 5-ից, դ) մեծ են 8-ից և փոքր են 12-ից։

3) Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի

համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե

այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։

 

4) Ճի՞շտ է, որ երկու հավասար ամբողջ թվերի բացարձակ ար-

ժեքները նույնպես հավասար են։Այո

Լրացուցիչ(տանը)

5) 12 մ երկարություն, 10 մ լայնություն և 5 մ բարձրություն ունեցող

մարագը 3/4-ով լցրել են փայտով։ Քանի՞ անգամ են գնացել` փայտ

բերելու, եթե ամեն անգամ փայտը բերվել է 2 բեռնատարներով`

յուրաքանչյուրում 15 մ3 փայտ։

լուծում

1)120×5=600

2)600×3/4=1800/4=450

3)15×2=30

4)450:3=15անգամ

6) Տուփում կա 6 կարմիր և 4 սպիտակ գնդիկ: Նրանցից վերցնում են

պատահական մեկը: Ինչքա՞ն է հավանականությունը, որ այն

կարմիր կլինի:

7) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։Ճիշտ չէ,օրինակ՝-5<3։

Լրացուցիչ-Խնդրագրքից Խնդիր 1-ի 1-ից 22-ը,էջ22 /Շարժման խնդիրներ

AևB վայրերից,որոնց հեռավորությունը 600կմ է,միառժամանակ իրար ընդառաջ դուրս եկան Aից մարդատար մեքենան։Ավտոբուսի արագությունը30կմ/ժ էր,մարդատարինը՝45կմ/ժ։

1)30×6=180կմ

2)315:45=7ժ

3)600:30=2ժ

4)600:45=40/3

5)9×30=270

1ժ-ում անցնում է 30կմ,կես ժամում կանցնի 30:2=15կմ

270+15=285կմ

6)600-195=405

405:45=9ժ

 

Գործնական քերականություն

1.Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ, վախ, քար,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

անսիրտ,վախկոտ,քարացած,մայրական,երկնային,արևային,փայտացած,լեռնոտ,փողոցային,երկաթյա,անօդ,ծաղկավոր,եղբայրական,ոսկյա,արծաթյա,ծովային,ամերիկական,ֆրանսիական,գերմանական։

2. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:

Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-ուժ  տալ,ոգևորել

հոգին առնել-

գլուխը  կորցնել-շփոթվել,մոլորվել

արևը խավարել-հույսը կորցնել

բերանը ծռել-անշնորհք խոսալ

հալից ընկնել-հոգել,տանջվել

սիրտը վկայել-գուշակել

գիշերը ցերեկ անել-խառնել իրար

երես դարձնել-դավաճանել

սիրտ անել-որոշել

բկին չոքել-խանգարել

Գրիր նոր դարձվածքներ: Օգտվի՛ր  դարձվածաբանական բառարանից:

բախտը փորձել-հաջողության հասնելու նպատակով ինչ որ բան փորձել

կորած մարդ-կործանված մարդ

հաց ու պանիր ուտել-կյանքի փորձ ձեռք բերել

3. Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

  1. Աշխարհը շատ տխուր կլինի, եթե երկիրը կեղտոտես:
  2. Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե լավ սովորես:
  3. Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե տեր չունենան:
  4. Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ձյուն գա:

2.Սպանելու սովորություն

Մի անգամ երեխան գալիս է ծեր հնդիկի մոտ և  հարցնում է.

— Ա՛յ իմաստուն, ասացեք խնդրեմ,  Երկրի վրա ինչու՞ գոյություն ունեն պատերազմներ:

— Որովհետև մարդիկ սովորել են սպանել:

— Իսկ ինչու՞ են մարդիկ   սպանում:

— Երբ մարդը սպանում է միջատին, նրան թվում է, որ ինքն ուժեղ է ուրիշներից: Մտածում է, որ կարող է խլել կյանքը՝ առանց պատժվելու: Իսկ երբ մարդը սպանում է կենդանիներին, նա սկսում է մտածել, որ բոլորից  ուժեղ է, և նշանակում է, որ կարող է ցավ պատճառել նաև մարդկանց:   Մեր նախնիների ավանդույթի համաձայն՝ ինչ-որ ժամանակ երկրագնդի վրա պատերազմներ չեն եղել, քանի որ բոլորը սնվել են բուսակեր դինոզավրերի նման՝ ծառերի պտուղներով կամ կանաչով: Առաջ մարդիկ կարեկցել են ամբողջ կենդանի բնությանը. մարդիկ տեսնում էին Աստծուն  ամեն մասնիկի մեջ, կենդանիները լսում էին մարդկանց և երբեք չէին հարձակվում նրանց վրա:

Բայց երբ եկավ սառցե դարաշրջանը, մարդիկ սկսեցին հարձակվել մեկը մյուսի վրա: Մսակերությունը կամ ուրիշի մարմնով սնվելը սկսվեց ոչ թե կենդանիների սպանությամբ, այլ մարդակերությամբ: Հին ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին ուտել ուրիշի մարմինը, մարդկանց սրտերը լցվեցին կոպտությամբ և  դաժանությամբ: Քանի դեռ մարդիկ մտածում են, որ իրենք ուժեղ են կենդանիներից, կամ իրավունք ունեն կյանք խլելու,  կամ սպանություն պատվիրելու՝  նրանք կսպանեն ոչ միայն միջատներին և կենդանիներին, այլև իրենց նմաններին: Մարդկանց մտքում վիրուս է, որից բուժվել կարելի է միայն աղոթքներով, ապաշխարհանքով, ծոմապահությամբ, Սուրբ գրքեր կարդալով կամ լուսավորիչ մարդկանց հետ հաղորդակցվելով: Մահվան ժամանակ բոլոր մարդիկ կտրվում են  մարմնից, բայց ոչ բոլորն են հասցնում դա անել կենդանության ժամանակ:

Մի օր մի երեխա մոտեցավ մի ծերունու  և ասաց.

-Ինչո՞ւ է երկրի վրա պատերազմներ լինում :

-Լինում է, որովհետև մարդիկ սովոր են սպանել:

 

 

Բնագիտության ինքնաստուգում

1.Կենցաղում շինարարության մեջ,բժշկության մեջ ինչ աղեր են օգտագործում:

Լվածքի սոդա,կերակրի աղ,նատրիում

2.Ինչ է մեխանիկական շարժումը և շարժումը:

Մեխանիկական շարժումը դա մարմնի շարժումն է մեկ այլ մարմնի նկատմամբ ինչ որ ժամանակում։

3.Ինչ է ձգողական ուժը և ով է առաջին անգամ դրա մասին խոսել

Ձգողականության ուժը նա,որ բոլոր առարկաները ձգում է դեպի իրեն։օրինակ ՝այդ ուժն է,որ բոլոր առարկաները երկրի վրա են մնում,չեն թռչում օդ։Մոլորակները նույնպես ձգողականության ուժի միջոցով են պտտվում արևի շուրջը։Առաջին անգամ դա բացահայտել է անգլիացի գիտնական Նյուտոնը։

4.Մեքենան 500 սմ տարածքը անցել է 20 վարկյանում,գտնել միջին արագությունը:

Vմիջ․=500/20=25

5.Ինչու է փայտե մեծ գերանը լողում,իսկ փոքրիկ մեխը սուզվում:

Որովհետև երկաթի կշիռը ծանր է ջրից,դրա համար սուզվում է,իսկ փայտը թեթև է։

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Ջերմաստիճանը բնութագրում է սառը և տաք երևույթները։Նյութերը կարող են փոխվել ըստ ջերմաստիճանի։

Ջերմաստիճանը մարմնի տաքացման կամ սառեցման աստիճանը որոշող ֆիզիկական մեծություն է։

Ջերմաստիճանը չափում ենք ջերմաչափով,որոնք լինում են սնդիկային,էլեկտրական,էլեկտրոնային,մետաղական և այլն։Կան ջերմաստիճաը որոշելու տարբեր սանդղակներ։Հայտնի են Ցելսիուսի,Ֆարենհայտի,Կելվինի ,Ռեոմյուրի սանդղակները։

is

Գործնական քերականություն

Սովորի՛ր Հոմանիշներ նյութը և կատարի՛ր տրված առաջադրանքները։

1.Տրված բառերից առանձնացրու՛ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի

ծավի-բիլ

դժվար-խրթին

դատարկել-պարպել

ժողովել-հավաքելծ

դյութիչ-հմայիչ

ստերջ-անպտուղ

հարթ-ողորկ

տամուկ-խոնավ

համեստ-սնապարծ,

2.Տրված բառերից առանձնացրու՛ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

օրինական-ապօրինի

գագաթ-ստորոտ

անջրդի-ջրարբի

համարձակ-երկչոտ

ողորկ-խորդուբորդ

տգետ-ուսյալ

անբասիր-արատավոր

ջինջ-ամպոտ

դալար-նոսր

Փութաջան-ծույլ։