Ֆեմինիզմի պատմությունը

Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ առաջին ֆեմինիստը Պլատոնն էր, ով առաջինն էր բարձրացրել պետության մեջ կնոջ սոցիալական դերի խնդիրը։ Կա նաև այլ տեսակետ, որի համաձայն՝ ֆեմինիստական գաղափարների ծնունդը վերագրում են Վերածննդի դարաշրջանին։ Հենց այդ ժամանակ են գրվել Քրիստինե դե Լիզանի առաջին և Կորնելիուս Ագրիպպայի տրակտատները, որոնցում բացեիբաց խոսվում էր հասարակության մեջ կնոջ անձնավորության ճնշման մասին։ Կանանց իրավունքների համար պայքար է ծավալվել Հյուսիսային Ամերիկայում անկախության համար պատերազմի ժամանակ 1775-1783 թվականներին։ Մեծ Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, հռչակելով բոլոր մարդկանց ազատության, հավսարության և եղբայրության կարգախոսը, ևս մեկ անգամ խթանեց կանանց ձգտումը հավասարության։ Եթե վաղ ֆեմինիզմին բնորոշ էր «Սեռերի հավասարություն» կարգախոսը, ապա հասուն ֆեմինիզմը հռչակել է «հավասարություն տարբերության մեջ»։

Ֆեմինիզմի առաջին և երկրորդ ալիքները

Ֆեմինիզմի պատմության մեջ առանձնացնում են երեք շրջան, որոնցից ամեն մեկին բնորոշ են իր յուրահատուկ նպատակները։Առաջին ալիքի սկիզբ համարվում է 1848 թվականը, երբ Անգլիայում և ԱՄՆ-ում սկիզբ առավ հասարակական շարժման հզոր ալիք ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Եթե ֆեմինիզմի առաջին ալիքը կենտրոնանում էր այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են աշխատանքային իրավունքը, ընտրական իրավունքը, ապա երկրորդ ալիքը վերաբերում էր հավասարության այլ հարցերի, ինչպես շահագործման վերացումը։Երկրորդ ալիքը վերաբերում է 1960-ականներից 1980-ականները ընկած ժամանակահատվածին։ Համարվում է, որ այն առաջին փուլի շարունակությունն է ու գոյություն ունի նաև այժմ և համագոյակցում է երրորդ ալիքի հետ։ Երկրորդ փուլի կարգախոս է դարձել Կեռոլ Խանիշի օգտագործած «Անձնականը քաղաքական է» («The Personal is Political») արտահայտությունը։ Երկրորդ ալիքի ֆեմինիստները հասկանում էին, որ կանանց մշակութային և քաղաքական անհավասարության տարբեր ձևեր անքակտելիորեն կապված են միմյանց հետ։ Նրանք կոչ էին անում կանանց գիտակցել, որ իրենց անձնական կյանքի առանձին կողմերը խորապես քաղաքականացված են և հանդիսանում են սեքսիստական (սեռական խտրականություն դնող) իշխանական համակարգի արտացոլումը։

Ֆեմինիզմի երրորդ ալիքը

Կանանց իրավունքների համար պայքարի համար հիմք են հանդիսացել երկու հզոր գործոն.լիբերալ կամ ազատական փիլիսոփայական ավանդույթը, որի ներկայացուցիչներն էին Ջոն Լոկը, Ժան Ժակ Ռուսոն և որի շրջանակներում զարգանում էին մարդու իրավունքների մասին տեսությունների հիմքերըուտոպիական սոցիալիզմը, որի ազդեցությունը բավական ուժեղ էր։ Այս ուղղության հետևորդներն էին Շ. Ֆուրյեն, Ա. Սեն-Սիմոնը, Ռ. Օուենը։ Վերջինիս է պատկանում «ֆեմինիզմ» տերմինի հայտնագործումը։

Սահմանադրությունը ՝ կյանքի արտացոլում

Սահմանադրությունը մեր կյանքի արտացոլումն է: Սահմանադրության յուրաքանչյուր կետ իր արտացոլումն ու դերակատարումն ունի մեր կյանքում: Ըստ Սահմանադրության, Հայաստանի  Հանրապետությունն   ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրության Հոդված 3 – ի 1 – ին կետի համաձայն, մարդը բարձրագույն արժեք է: Պետությունը, և, առհասարակ, հասարակությունը փոխադարձաբար պարտավոր է ապահովել այսպես կոչված մարդու բարձրարժեք լինելը: Հասարակության վերաբերմունքը այս հարցի նկատմամբ պետք է դրսևորված լինի այլոց իրավունքներին, արժանապատվությանը, և, ընդհանուր առմամբ, կյանքին չխանգարելու ձգտումով:

Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Հոդված 12 – ով ամրագրված է շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը: Յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, տարիքից, ազգությունից (և այլն), պարտավոր է հետևել վերոնշյալ կետին և բնականաբար ՝ կիրառել: Եվ, հետո, անկախ վերոնշյալ հոդվածից, մարդը, որպես կենդանի, բանական էակ, չի կարող ապրել մարդուն ոչ հարիր միջավայրում, և, շատ դեպքերում, հենց մարդն է վնասում շրջակա միջավայրը: Հարկավոր է գիտակցել, որ ցանկացած պարագայում, առաջին հերթին այն ամենավտանգավորն ու վնասակարը հենց մարդու համար է:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:

Կարծում եմ, հասկանալի և ակնհայտ է, որ Սահմանադրության յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր հոդված մյուսի հետ փոխկապակցված է: Սահմանադրության ճիշտ, դիպուկ և մանրակրկիտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հնարավորինս կիրառելի դարձնել դրանք:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Մերկ ձեռքերով պայքարը» ցույց տվեց քաղաքական պայքարի նոր ձեւ. «Հրապարակ» |  Առավոտ - Լուրեր Հայաստանից
Նկարը արված է Երևանի 2018թ․-ի ցույցից

Հավաքի հասկացությունը.

Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հավաքը: Հավաքը՝ դա, երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է:

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը.

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Մակ Յունիստ

Միավորված ազգերի կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն։


ՄԱԿ-ի նպատակներն են.
1. Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու և վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաև ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը:
2.Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:

3. Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ
հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ
դավանանքից, և

4. Դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այդ ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

Գլխավոր ասամբլեան

Անվտանգության խորհուրդը

Տնտեսական և Սոցիալական խորհուրդը, 

Խնամակալության խորհուրդը

Արդարադատության Միջազգային դատարանը,

Քարտուղարությունը:

Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),

երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),

երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),

չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),

հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),

վեցերորդ կոմիտե (իրավական):

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:
Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն:
2018թ. սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում, որում, ի թիվս մի շարք այլ՝ ՀՀ-ի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, վարչապետը խոսեց նաև 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Իմ կարծիքը

ՄԱԿ-ը ի տարբերություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ այլ կազմակերպությունների, որոնք զբաղվում են երեխաների անվտանգությամբ կամ այլ հարցերով, ՄԱԿ-ը զբաղվում է ամբողջ ազգերի խաղաղությամբ և անվտանգությամբ։ Ոչ միայն ՄԱԿ-ը, այլ նաև ՅՈՒՆԻՍԵՖ-Ը և բոլոր-բոլոր կազմակերպությունները կարևոր դեր ունեն աշխարհում։ ԵՎ այս պատերազմական օրերին մենք դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը։ Չէ, որ խախտվում են մեր իրավունքները, չկա խաղաղություն և հենց այս հարցերով պետք է զբաղվի ՄԱԿ-ը։

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖը ևս ունի կարևոր դեր աշխարհում, այն զբաղվում է երեխաների իրավունքներով։

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Նրանք աշխատում են ավելի քան 190 երկրներում և տարածքներում մեկ նպատակով, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները:

ՅՈՒՆԻՍԵՖի համար երեխայի իրավունքների ապահովումը մարդկության զարգացման համար հիմնաքարային դեր ունի: ՅՈՒՆԻՍԵՖի ողջ գործունեության ընթացքում նրանք առաջնորդվում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում է 1994 թվականից և արդեն 25 տարի է, ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը։

Վերջին երկու տասնամյակներիընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը նպաստել է, որպեսզի՝

Կիսով չափ կրճատվի մանկական մահացությունը՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,

Պատվաստումների միջոցով երեխաները պաշտպանվեն կանխարգելելի հիվանդություններից (տոկոսային ծածկույթը՝ 90%),

Վերացվի կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երկրին շնորհվի պոլիոմիելիտից զերծ երկրի կարգավիճակ,

Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվի օրգանիզմում յոդի անբավարարությունը,

Ընդլայնվի նախադպրոցական կրթության հասանելիությունը,

Զարգանա ներառական կրթության համակարգը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար,

Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ընդգրկվեն կրթության ազգային ռազմավարության մեջ,

Ձևավորվի խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար,

75 տոկոսով կրճատվի շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը:

2016-2020թթ. ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայելու, որպեսզի՝


Որակյալ և ներառական առողջապահական և սնուցման ծառայությունները հասանելի դառնան 0-6 տարեկան կարիքավոր աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար,

Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից,

Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգի մեջ,

Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա,

Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ,

Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը,

Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ:

Իմ կարծիքը

ՅՈՒՆԻՍԵՖը շատ կարևոր կազմակերպություն է՝ աշխարհում։ Այն զբաղվում է երեխաների իրավունքներով։ ՅՈՒՆԻՍԵՖը ջանք չի խնայում, որպեսզի հաշմանդամություն ունեցող, անապահով ընտանիքում մեծացող երեխաները լինեն ապահով և ստանան կրթություն։ Չենթարկվեն բուլինգի և բռնությունների