Նարինջներ

1. Պատմվածքը մի տղայի մասին էր,ով ապրում էր իր հորեղբոր ու նրա կնոջ հետ։

Տղան ստիպված էր լինում ամեն օր ականատես լինել նրանց կռիվներին։

Հորեղբոր ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, նրանք անգամ հաց չունեին ուտելու և ունեին միայն մի քանի արկղ նարինջ։

Հորեղբայրը ստիպված էր վաճառել այդ նարինջները և այդ գործում փորձում էր օգտագործել փոքրիկ Լյուկին։

Սակայն այս իրավիճակը անդրադառնում էր տղայի վրա և նրան վերածել էր աշխարհի ամենատխուր փոքրիկներից մեկին։

2.Ամերիկյան իրականությունն ըստ պատմվածքի չափազանց չոր է։

Այստեղ մարդիկ անտարբեր են և միայն տարված են իրենց գործերով։

3.Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը:

Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի:

Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…

4. Լյուկը այս պատմվածքի ամենաանմեղ կերպարն է։ Նա անկախ իր կամքից հայտնվել էր վատիրավիճակում ու ստիպված էր իր տխրության հետ մեկտեղ ժպտալ․ որ կարողանա նարինջ վաճառել։՛

Հորեղբայր Ջեկին թույլ մարդ էր ու չէր կարողանում լուծել իր խնդիրները։

Նրա կինը միշտ դժգոհ էր ամեն ինչից ու էլ ավելի էր բարդացնում իրավիճակը։

Անցորդները ուղղակի անտարբեր էին և բոլորը ապրում էին իրենց կյանքով։